ԱՄՀ-ի եւ ՀԲ-ի ղեկավարների հետ քննարկվել են առաջիկա ծրագրերը

14.10.2013 | 10:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի 2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ֆինանսների եւ Էկոնոմիկայի նախարարներ Դավիթ Սարգսյանն ու Վահրամ Ավանեսյանը հանդիպումներ են ունեցել ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի ղեկավարության հետ, քննարկել առաջիկա տարիներին երկու կառույցների կողմից Հայաստանում իրականացվելիք ծրագրերն ու դրանց ուղղությունները:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, Համաշխարհային բանկի ղեկավարների հետ քննարկվել են նաեւ Հայաստանի զարգացման նոր ռազմավարությունն ու տնտեսության տարբեր հատվածների ուղղությամբ նոր ռեսուրսների ներգրավմանն առնչվող հարցեր:   

Անդրադարձ է կատարվել նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից  ՀՀ-ին տրամադրվելիք տեխնիկական աջակցության մանրամասներին:

Դիտում՝ 1565

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW