ՀՀ Ֆինանսների նախարարը կհանդիպի ԱՄՀ գործադիր տնօրենի հետ

09.10.2013 | 11:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն այսօր մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի  տարեկան համաժողովի աշխատանքներին:

ՀՀ ֆինանսների նախարարը Վաշինգտոնում մի շարք հանդիպումներ կունենա` Արժույթի միջազգային հիմնադրամի փոխնախագահի, ԱՄՀ-ի գործադիր տնօրենի, Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի հետ:

Դավիթ Սարգսյանը կմասնակցի նաեւ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունների ղեկավարների ու ֆինանսների նախարարների հանդիպմանը:

Հայկական պատվիրակության կազմում են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը եւ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Դիտում՝ 1564

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW