Ինեկոբանկը $10 մլն վարկ կստանա Ավստրիական զարգացման բանկից

08.10.2013 | 13:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ինեկոբանկը Ավստրիական Զարգացման Բանկի (OeEB) հետ կնքել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ ուղղված փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:  

«Ինեկոբանկի եւ OeEB բանկի հարաբերությունները ամրապնդվեցին եւս մեկ հնգամյա վարկային պայմանագրով: Հատկանշական եմ համարում այն փաստը, որ բանկերի միջեւ կնքված այս պայմանագրի շնորհիվ ընդլայնվեցին Ինեկոբանկի հնարավորությունները երկարաժամկետ ֆինանսավորման ոլորտում: Ֆինանսավորման հիմնական թիրախը կհանդիսանան Հայաստանի փոքր եւ միջին ձեռնարկությունները», - նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:

«Ուրախ ենք շարունակել համագործակցությունն Ինեկոբանկի հետ, ունենալով վստահելի հարաբերություններ բանկի հետ դեռեւս 2011 թվականից: Վստահ եմ, որ այս պայմանագրի արդյունքում կխթանվի Հայաստանում տնտեսական զարգացումը: ՓՄՁ ոլորտը համարում եմ առանցքային` որպես Հայաստանի տնտեսության աճի շարժիչ ուժ», - իր հերթին ասել է  OeEB խորհրդի անդամ Անդրեա Հագմանը:

ՓՄՁ ոլորտում բանկը դիրքավորվում է որպես «հաճախորդին հարմար» բանկ՝ ապահովելով բարձրորակ եւ ճկուն բանկային ծառայություններ: Հեղինակավոր միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործակցության եւ հաճախորդամետ ռազմավարության շնորհիվ վերջին կիսամյակում Ինեկոբանկը արձանագրել է 12% ՓՄՁ վարկային պորտֆելի աճ, նշված է բանկի հաղորդագրության մեջ:

Դիտում՝ 9466
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW