ՎՏԲ-Հայաստան Բանկը եւ Visa ընկերությունն այսօր հայտարարել են «Օլիմպիական արշավ Սոչի 2014» համատեղ մարքետինգային ակցիայի մեկնարկի մասին:Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանն ասել է, որ արշավին կարող են մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները՝ քարտով գնումներ կատարելով ս.թ. հոկտեմբերի 9-ից մինչեւ նոյեմբերի 30-ը: Նա տեղեկացրել է, որ ակցիայի ընթացքում կխաղարկվեն 100 արժեքավոր մրցանակներ: «Գլխավոր մրցանակն է ուղեւորություն երկու անձի համար դեպի Սոչի՝ դիտելու 2014թ. կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերը», - ասել է Արտակ Խաչատրյանը: ԱՊՀ եւ Հարավարեւելյան Եվրոպայի երկրներում Visa ընկերության գլխավոր մենեջեր Կատաժինա Սոսին նշել է, որ սա թվով չորրորդ համատեղ մարքեթինգային արշավն է ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ: «Հայաստանը շատ արագ տեմպով է զարգանում, սակայն վճարումների 90% դեռ կանխիկ է կատարվում: Հուսով ենք, որ այս արշավը կդառնա եւս մեկ խթան Հայաստանի Visa քարտապանների համար՝ ավելի հաճախ օգտագործելու իրենց քարտերը վաճառքի եւ սպասարկման կետերում վճարումներ կատարելիս», - ասել է Կատաժինա Սոսին: Նա նշել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջիններից է ԱՊՀ տարածքում արշավ մեկնարկում ՝ նվիրված Սոչիում Օլիմպիական խաղերին: ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որոնք ցանկացած գումարի գնումների կամ ծառայությունների համար կվճարեն քարտով Հայաստանի եւ նրա սահմաններից դուրս առեւտրի եւ սպասարկման ցանկացած կետում, ավտոմատ կերպով կստանան բոնուսային միավորներ` ըստ կատարված գնումների չափի, եւ կդառնան ակցիայի մասնակիցներ: Միավորները կուտակվում են քարտապանի հաշվին հետեւյալ հաշվարկով. - Ապրանքի եւ ծառայությունների դիմաց Visa քարտով վճարած յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց քարտապանը ստանում է բոնուսային միավորներ, որոնք փոխանցվում են քարտապանի հաշվեհամարին; - Մեկ գործարքի դիմաց ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանը կարող է կուտակել 50 բոնուսային միավորից ոչ ավել; - Միավորները կուտակվում են ապրանքների եւ ծառայությունների համար Visa քարտով կատարված բոլոր վճարումների դիմաց, բացառությամբ տերմինալով կատարված կոմունալ եւ այլ ծառայությունների վճարումների;Արշավի արդյունքում ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելագույն միավորներ հավաքած 100 հաճախորդները կդառնան 100 արժեքավոր մրցանակների խաղարկության մասնակից: Մրցանակների թվում են՝ կենցաղային տեխնիկայի գնման 50 հավաստագրեր եւ ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձեւակերպման 50 վկայագրեր` -1% վարկի եւ +1% ավանդի համար: Tweet Դիտում՝ 4006