Telcell վճարային համակարգի տերմինալների ինտերֆեյսում ավելացել են հետեւյալ օպերատորների կոճակները. խմբակային զեղչերի` Salesboom, Biglion, Hrashq.am, YourNet ինտերնետ պրովայդերի, ABC Domain-ի, List.am ինտերնետ հարթակի, Autoclub 911 եւ Taxoline ծառայությունների, ինչպես նաեւ համերգային միջոցառումների տոմսերի վաճառքի ագրեգատոր ibilet.am-ի: Բոլոր ծառայությունների վճարման գործընթացը զբաղեցնում է ոչ ավել, քան 1 րոպե, հաշիվները համալրվում են ակնթարթորեն: Այսպիսով, Telcell համակարգին միացված ծառայություն մատակարարների ընդհանուր քանակը գերազանցել է 100-ը:«Միանալով Telcell վճարային համակարգին` նախագծի սեփականատերը, առանց անմիջական մասնակցության, ստանում է վճարումների ընդունման ցանցի ձեւավորման ունիվերսալ լուծում: Արդյունքում օգտվողը ստանում է վճարում կատարելու հնարավորություն հանրապետության ողջ տարածքում, իսկ խնդիրների եւ սխալների ծագման դեպքում` բարձրորակ օգնություն վճարային համակարգի կոնտակտային կենտրոնի կողմից, իսկ գործընկերը` ֆինանսական փոխհաշվարկի հստակ ժամկետներ», - ասել է «Թել-Սել» ՓԲԸ Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Ուսնունցը: Tweet Դիտում՝ 1764