Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Սամվել Ճզմաչյանն այսօր ասել է, որ Մաքսային միությանն անդամակցելը «կենսական նշանակություն ունի Հայաստանի համար»:«Լինելով Ռուսաստանի ռազմական գործընկերը` այլ կերպ վարվել մենք չէինք կարող», - ասել է ՀԲՄ նախագահը:«Ինչ վերաբերվում է անդամակցության ազդեցությանը բանկային ոլորտի վրա, չեմ կարծում, որ այն մեծ կլինի` նույնիսկ հաշվի առնելով, որ Ռուսաստանի խոշոր բանկերը ներկայացված են Հայաստանում եւ, մեզ հասած տվյալներով, ուզում են եւս մեկ-երկու կառույց ունենալ` բանկ գնելու կամ բացելու միջոցով: Կարծում եմ, դա դրական ազդեցություն կունենա, քանի որ առողջ մրցակցության աճից շահում են սպառողները », - նշել է Սամվել Ճզմաչյանը: Tweet Դիտում՝ 1927