Հոկտեմբերի 4-6-ը կանցկացվի Արենի գինու փառատոնը

03.10.2013 | 12:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հոկտեմբերի 4-6-ը կանցկացվի Արենի գինու փառատոնը:

Թվով 5-րդ փառատոնը կազմակերպել է «Արենի փառատոն» հիմնադրամը`  ՀՀ էկոնոմիկայի նախարարության եւ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի համայնքների միության, Վայոց Ձորի մարզպետարանի, ինչպես նաեւ Արենի, Ռինդ, Եղեգնաձոր համայնքների հետ սերտ համագործակցությամբ:

«Փառատոնը պետական եւ մասնավոր հատվածի համագործակցության լավագույն օրինակներից է, ինչը նպաստում է հայկական համայնքներում զբոսաշրջության համաչափ զարգացվածությանը: Այն մեծ խթան է նաեւ արդյունաբերության զարգացման համար»,- ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

ՀՀ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի տնօրեն Հայկ Միրզոյանը նշել է, որ «փառատոնը նպատակ ունի զարգացնել գինի ճաշակելու կուլտուրան, նպաստել գինու արտահանմանն ու արտերկրի հյուրերի հետ նոր կապերի հաստատմանը»:

«Հայկական գինին պետք է ունենա համապատասխան իմիջ` միջազգային շուկայում իր արժանի տեղը գրավելու համար: Այս առումով շատ կարեւոր է մշակվող հումքի որակն ու անհրաժեշտ տեխնոլոգիաների առկայությունը»,-ասել է Ֆրանսիայի Սյուզ Լա Ռուս գինու համալսարանի տնօրեն Ռենե Պայան:

«Արենի Փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանը նշել է, որ փառատոնն այս տարի ընդլայնել է իր սահմանները` ընդգրկելով Վայոց Ձորի մարզում գինեգործությամբ աչքի ընկնող Ռինդ, Արենի եւ Եղեգնաձոր համայնքները:

Հայկ Միրզոյանն այսօր նշել է, որ հայկական գինիները հիմնականում արտահանվում են ԱՊՀ երկներ, իսկ վերջին տարիների որոշակի պահանջարկ կա նաեւ ԱՄՆ-ում եւ եվրոպական երկրներում:  

«2013-ի I եռամսյակում ՀՀ-ում արտադրվել է 2,4 մլրդ դրամի գինի: Նույն ժամանակահատվածում գրանցվել է 790 մլն դրամի արտահանում, աճի տեմպը` 56 %»,-ասել է Հայկ Միրզոյանը:

Դիտում՝ 1713
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW