Ֆինհաշտարարի քննած բողոքների փոխհատուցման ծավալը կկազմի 130 մլն դրամ

02.10.2013 | 11:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանն այսօր հայտնել է, որ 2013-ին բողոքների կտրուկ աճել է նկատվել բոլոր ֆինանսական կազմակերպությունների` այդ թվում բանկերի եւ ապահովագրական ընկերությունների դեմ:

«Ունենք շուրջ 175% բողոքների աճ: Չի նվազել դրական ելքով գործերի քանակը. բողոքների մոտ 68 %-ը լուծվում են հօգուտ հաճախորդի: Այս տարվա փոխհատուցման ընդհանուր ծավալը կկազմի մոտ 130 մլն դրամ»,-ասել է Փիրուզ  Սարգսյանը:  

Նա նշել է, որ բողոքները կապված են քարտային զեղծարարության, բանկային հաշիվների սպասարկման, ավանդների ներգրավման պայմանագրերի հետ, կան նաեւ սպառողական վարկավորման օրենքի որոշ դրույթների խախտումների դեպքեր:

Ապահովագրական ընկերությունների դեմ բողոքների մեծ մասը պայմանավորված է ԱՊՊԱ-ով եւ ԱՌՊԱ-ով:

Դիտում՝ 3244
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW