РБК daily թերթն այսօր գրում է, որ «Յունիսթրիմ» առեւտրային բանկը, որը դրամական փոխանցումների համանուն համակարգ ունի, ունիվերսալ բանկ կդառնա: Երկուշաբթի «Յունիսթրիմ» կոմերցիոն բանկի տնօրեն Սուրեն Հայրիյանի վերջին աշխատանքային օրն էր: Նրան փոխարինել է Կիրիլ Պալչունը, ով Յունիսթրիմ էր եկել 2009 թվականին որպես ֆինանսական տնօրեն եւ մասնակցում էր ընկերության ռազմավարության եւ ապրանքատեսակների մշակմանը: Ինչպես РБК daily-ին պատմել է Կիրիլ Պալչունը, Յունիսթրիմի զարգացման նոր ռազմավարությունը նախատեսված է 3 տարվա համար: «Մեր հաճախորդները շատ շարժունակ են, բացի փոխանցումներից նրանց նաեւ այլ ֆինանսական ծառայություններ են անհրաժեշտ: Այդ պատճառով մենք որոշեցինք ունիվերսալ բանկինգով զբաղվել», - նշել է Կիրիլ Պալչունը: Առաջին քայլը «Յունիսթրիմ-փողեր»-ի գործարկումն էր, որի շրջանակներում հաճախորդը կարող է բանկային եւ վճարային ծառայությունները ստանալ առցանց ռեժիմում: «Ըստ էության, դա էլեկտրոնային դրամապանակ է` փոխանցումների եւ այլ գործարքների համար», - նշել է Կիրիլ Պալչունը:«Ծառայությունը նախատեսված է մեր մշտական հաճախորդների համար, որոնք ավելի քան երկու միլիոն են, դա այն մարդկանց թիվն է, ովքեր ID-քարտեր ունեն փոխանցումներ կատարելու համար», - ավելացրել է Պալչունը: «Յունիսթրիմ»-ի ծրագրի համաձայն, առաջին 1,5 տարում դրամապանակին 1,5 մլն հաճախորդ կմիանա:Սակայն օնլայն վճարումների շուկայում կասկածում են, որ «Յունիսթրիմ»-ը կկարողանա կոնվերտացնել իր հաճախորդային բազան էլեկտրոնային դրամապանակների օգտագործողներին: «Այն օգտագործողները, որոնք սովոր են դրամական փոխանցումներ կատարել ԱՊՀ երկրներ, քիչ են առնչվում ակտիվ ինտերնետ լսարանի հետ, նրանք սովոր չեն առցանց վճարել», - РБК daily-ին հաղորդել են «Յանդեքս. Փողեր»-ի մամուլի ծառայությունում: Tweet Դիտում՝ 5933