Ստեղծվել են գործիքներ, որոնք նպաստում են ՀՀ-ի ինտեգրմանը Մաքսային միությանը

01.10.2013 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Այսօր Սանկտ Պետերբուրգում կայացած մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հարցում իր դիրքորոշումը չի փոխվել եւ այն համահունչ է Ռուսաստանի իշխանությունների տեսակետին:

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դիրքորոշումը, որը հնչեցվեց նախորդ տարվա օգոստոսին երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ, հետեւյալն էր. հաշվի առնելով այն, որ Հայաստանը չունի ընդհանուր սահման Մաքսային միության հետ, մենք պետք է աշխատենք, թե ինչպես Հայաստանը պետք է ինտեգրվի Մաքսային միությանը: Հանձնարարական տրվեց նախագահների կողմից, որպեսզի մենք մշակենք ինտեգրացիոն գործընթացի գործիքակազմը` հաշվի առնելով Հայաստանի առանձնահատկությունները, մասնավորապես, ընդհանուր սահմանների բացակայությունը: Մեր երկու նախագահների հանձնարարությամբ նախորդ տարեվերջին ստեղծվեց աշխատանքային խումբ: Մենք ինտենսիվորեն աշխատեցինք նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ: Արդյունքում, ՀՀ վարչապետի եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի միջեւ ստորագրվեց համագործակցության համաձայնագիր: Այս ամենի արդյունքում ՄՄ-ում արդեն ստեղծվել են այնպիսի գործիքներ, որոնք թույլ են տալիս կտրուկ նվազեցնել այն տրանսակցիոն ծախսերը, որոնք առկա են ընդհանուր սահմաններ չունենալու պատճառով: Այն գործիքները, որոնք այսօր օգտագործվում են, նպաստում են Հայաստանի ինտեգրմանը Մաքսային միությանը»,- նշել է Տիգրան Սարգսյանն:   

Դիտում՝ 4657
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW