ԵԱԶԲ. Հայաստանի ՀՆԱ աճը դանդաղել է մինչեւ 3,5%

01.10.2013 | 12:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) տվյալների համաձայն, Հայաստանի ՀՆԱ աճն առաջին կիսամյակի արդյունքներով դանդաղել է՝ կազմելով 3,5%:

Այս մասին ասվում է բանկի վերլուծական վարչության կողմից հրապարակած հերթական «ԱՊՀ մակրոմոնիթորինգում»:

Թույլ արտաքին պահանջարկը նպաստել է Հայաստանում վերամշակող արտադրությունում գրեթե զրոյական աճի ձեւավորմանը (0,2%), ինչը բացասական է փոխհատուցել հանքարդյունաբերությունում շարունակվող աճը (10,2%): Էներգամատակարարման ոլորտում անկումը (-12%) բացասաբար է ազդել արդյունաբերության վրա: Ցածր ներդրումային գործունեությունը նպաստել է շինարարության ոլորտում անկմանը (-21,4%):

«2013թ. երկրորդ եռամսյակում Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության ցուցանիշները շարունակել են վատթարանալ, ինչի մասին վկայում են երկրի համախառն միջազգային պահուստների պարբերաբար կրճատումը եւ ազգային արժույթի արժեզրկումը: Տնտեսական ակտիվության դանդաղեցումը չի ազդել պետական ֆինանսների կայունության վրա: ՀՀ պետբյուջեի եկամուտներն առաջին կիսամյակում աճել են տարեկան արտահայտությամբ 24,4%-ով, մինչդեռ ծախսերն ավելացել են 8%-ով: Արդյունքում, պետբյուջեի պրոֆիցիտը կազմել է ՀՆԱ-ի 1,6%:  

ԱՊՀ երկրների համախառն ՀՆԱ-ն 2013թ. երկրորդ եռամսյակում աճել է 1,4%-ով, ինչը զգալիորեն ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի (4%) եւ նախորդ եռամսյակի (1,7%) ցուցանիշներից:

Դիտում՝ 6421
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW