ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկերը հնարավոր է մարել Telcell-ի բոլոր տերմինալներում

01.10.2013 | 11:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

2013թ. հոկտեմբերի 1-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները հնարավորություն ունեն բանկի` ՀՀ դրամով տրված բոլոր տեսակի վարկերի մարումն իրականացնել մայրաքաղաքում եւ Հայաստանի մարզերում տեղակայված ավելի քան 1000 Telcell վճարային տերմինալների միջոցով:

Բոլոր տեսակի վարկերի մարումները հասանելի կդառնան ժամանակի իրական ռեժիմում` երկուշաբթիից ուրբաթ 09:00-ից 19:00-ն, շաբաթ օրը` 09:00-ից 18:00-ն, իսկ մնացած օրերին եւ ժամերին` հաջորդ բանկային օրը՝ 09:00-ին:

Այս տարվա սկզբին ՎՏԲ-Հայաստան Բանկն անցում կատարեց նաեւ քարտային գործարքների իրականացման օնլայն եղանակին: Դա նշանակում է, որ Telcell վճարային տերմինալների միջոցով օնլայն ռեժիմում կատարված քարտային հաշիվների համալրումները ոչ միայն անմիջապես հաստատվում են ավտոմատացված բանկային համակարգում, այլեւ նույն առցանց եղանակով փոխանցվում են պրոցեսինգային կենտրոն, ապահովելով քարտերի` հաշված վայրկյանների ընթացքում համալրման հնարավորությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հղումը գտնվում է Telcell տերմինալի «Ծառայությունների վճարում» բաժնի «Բանկեր, ԱՊՊԱ, ՈՒՎԿ-եր» ենթաբաժնում: Գործարքի ավարտին հաճախորդի բջջային հեռախոսահամարին ուղարկվում է գործարքը հաստատող SMS հաղորդագրություն:

Դիտում՝ 3153
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW