ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է MasterCard-ին

28.09.2013 | 14:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը միացել է MasterCard միջազգային վճարային համակարգին` միաժամանակ Issuer-ի եւ Acquirer-ի կարգավիճակում: Դա հնարավորություն է տալիս բանկին թողարկելու տվյալ վճարային համակարգի քարտեր, ինչպես նաեւ սպասարկել դրանք բանկոմատների ցանցում, կատարել առեւտրային էկվայրինգ, որը հնարավորություն է ընձեռում ընդունելու MasterCard միջազգային վճարային համակարգի քարտեր ապրանքների եւ ծառայության վճարման համար:

Բանկն իր հաճախորդներին առաջարկում է բազմարժութային քարտերի մի քանի տեսակ` Cirrus/Maestro, MasterCard Standart եւ Gold:

MasterCard համակարգի քարտերից կարելի է օգտվել ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի ողջ մասնաճյուղային ցանցում, բոլոր բանկոմատներում, առեւտրի կետերում եւ կանխիկացման POS-տերմինալներում, այլեւ արտասահմանում: Ձեռք բերելով MasterCard քարտեր, ինչպես նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած այլ քարտեր` հաճախորդները հնարավորություն են ստանում օգտվելու միաժամանակ մի քանի արժութային հաշիվներից` AMD, USD, RUB ու EUR:

Առավել հարմարավետության ու ժամանակի խնայողության նկատառումներով հաշիվների համալրումը կարելի է կատարել Երեւանում եւ Հայաստանի մարզերում տեղադրված TelCell-ի վճարային տերմինալների միջոցով: MasterCard համակարգի քարտապանների համար նաեւ հեշտացված է վարկային գիծ բացելու ընթացակարգը:

Քարտերը կարելի է ձեռք բերել սեպտեմբերի 28-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, իսկ սպասարկումը բանկոմատներում, մասնաճյուղերում եւ առեւտրի ցանցում կիրականացվի հոկտեմբերի կեսից:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի միացումը MasterCard միջազգային վճարային համակարգին արտացոլում է մեր ձգտումը նպաստելու անկանխիկ վճարումների ներքին համակարգի զարգացմանը` ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարումների ընդհանուր ծավալում դրանց չափաբաժնի ավելացման եւ քարտապանների հավատարմության բարձրացման նպատակով: Դա հնարավորություն է տալիս առաջարկել հաճախորդներին ծառայությունների լայն տեսականի: Թողարկելով MasterCard քարտեր, մեր բանկն օպտիմիզացնում է իր քարտային ծրագրերը, կիրառելով արեւմտյան երկրների եւ տեխնոլոգիական որոշումների մատակարարների լավագույն փորձը», - նշել է  «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ  Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ»-ը 2003թ.-ից VISA International միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է, բանկի Visa քարտապանների թիվը գերազանցում է 280 հազարը, ինչն ապահովում է հայկական շուկայում առաջին տեղը քարտերի քանակով: ՎՏԲ-Հայաստան Բանկը նաեւ АrCa հայկական վճարային համակարգի սպասարկող անդամ է:

Դիտում՝ 4793
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW