Ինեկոբանկը $10մլն վարկային միջոցներ կստանա ԱԶԲ-ից
23.09.2013 | 10:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Լուսանկարը՝ Ինեկոբանկ

Ինեկոբանկը Ասիական Զարգացման Բանկի (ԱԶԲ) հետ կնքել է 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր՝ ուղղված փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:
ԱԶԲ-ն Ինեկոբանկին կմատուցի նաեւ տեխնիկական աջակցություն` ուղղված վարկավորման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
«Այսօրվա դրությամբ ՓՄՁ Ֆինանսավորման ծրագիրը ԱԶԲ-ի ամենախոշոր նախագիծն է` ուղղված Հայաստանի ֆինանսական ոլորտի զարգացմանը: Այս ծրագիրը կոչված է ընդլայնելու Ինեկոբանկի կողմից ՓՄՁ ոլորտի վարկավորման գործընթացը, որը չափազանց կարեւոր է երկրում կայուն աճ ապահովելու, նոր աշխատատեղեր ստեղծելու եւ աղքատությունը նվազեցնելու տեսակետից», - նշել է ԱԶԲ-ի ներդրումային մասնագետ Շեննոն Սիթը:
«Նոր վարկը հնարավորություն է ընձեռում Ինեկոբանկին ընդլայնել տնտեսության մասնավոր հատվածի ֆինանսավորման հնարավորությունները` նպաստելով վերջինիս կայուն զարգացմանը»,- ասել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Ավետիս Բալոյանը:
Վերջերս Ինեկոբանկը 5 մլն եվրոյի վարկային պայմանագիր էր ստորագրել Հարավ-Արեւելյան Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի (EFSE) հետ՝ Հայաստանի միկրո եւ փոքր ձեռնարկություններին օժանդակելու նպատակով: Օրերս նաեւ $5 մլն-ի վարկային պայմանագիր էր կնքվել Սեւծովյան առեւտրի եւ զարգացման բանկի (ՍԱԶԲ) հետ՝ ուղղված փոքր եւ միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:
Վերջին լուրեր
30.04.2025 | 15:36 Նորություններ
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է միջբուհական «Ունիվերսիադա - 2025»-ին
30.04.2025 | 12:38 Նորություններ
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: