Սեպտեմբերի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում անցկացվել է ՎՏԲ Խմբի VIII Սպարտակիադան, որին մասնակցել է նաեւ ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը:ՎՏԲ-Հայաստան Բանկի թիմը, մասնավորապես, մասնակցել է մինի-ֆուտբոլի, թեթեւ աթլետիկայի, շախմատի եւ վոլեյբոլի մրցաշարերին: Շախմատի ասպարեզում ուժերը չափել են ՎՏԲ Խմբի ընկերությունների 27 ներկայացուցիչներ, որտեղ խիստ մրցակցության պայմաններում 3-րդ տեղը զբաղեցրել է ՎՏԲ-Հայաստան Բանկի ներկայացուցիչ Արսեն Նաղդալյանը:Սպարտակիադային մասնակցել են շուջ 30 թիմերի 1100 մարզիկներ ՎՏԲ Խմբի 14 երկրների 15 ընկերություններից` Ռուսաստանից, Ավստրիայից, Հայաստանից, Բելառուսից, Վիետնամից, Գերմանիայից, Վրաստանից, Ադրբեջանից, Հնդկաստանից, Ղազախստանից, Չինաստանից, Սերբիայից, Ուկրաինայից ու Ֆրանսիայից: «Սպարտակիադան գերազանց տրամադրություն է, հաղթանակների ուրախություն, լավ ֆիզիկական պատրաստվածության դրսեւորում: Բայց առաջին հերթին դա բացառիկ մթնոլորտ է, որը ՎՏԲ Խմբի ընկերությունների աշխատակիցներին հնարավորություն է տալիս զգալ իրենց ամբողջականությունը ոչ միայն աշխատավայրում»,- նշել է ՎՏԲ Բանկի նախագահ-Վարչության նախագահ Անդրեյ Կոստինը: Tweet Դիտում՝ 3041