Ներսես Կարամանուկյանը նշանակվել է Անելիք Բանկի Վարչության նախագահ

17.09.2013 | 16:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր կայացել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Բաժնետերերի ժողովը եւ Խորհրդի նիստը: Խորհրդի նիստում Բանկի Վարչության նախագահ է նշանակվել Ներսես Կարամանուկյանը` դադարեցնելով իր անդամակցությունը բանկի Խորհրդին:

«Անելիք բանկի 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են լիբանանյան Կրեդիտ Բանկին, որը լիբանանյան բանկային շուկայում դինամիկ զարգացող բանկերից է եւ վերջին տարիներին երկու անգամ անընդմեջ արժանացել է «Լավագույն ֆինանսական աճ» եւ «Ամենաարագ աճ» մրցանակներին. ձեռքբերումներ, որոնք արդյունք են բանկի որդեգրած ճիշտ ռազմավարության, դրա իրագործմանն ուղղված քրտնաջան, թիմային աշխատանքի եւ, իհարկե, բանկի նկատմամբ հաճախորդների շարունակ ավելացող վստահության: Աշխատելով Անելիք Բանկի խորհրդի կազմում եւ լավատեղյակ լինելով բանկի աշխատանքի սկզբունքներին` կարծում եմ, համատեղ ուժերով մեզ կհաջողվի Կրեդիտ Բանկի աշխատանքային ձեռքբերումները գրանցել նաև Անելիք բանկում»,-նշել է Ներսես Կարամանուկյանը:  

Ներսես Կարամանուկյանը երկար տարիներ աշխատել է Մայր Աթոռ սրբ. Էջմիածնի Ֆինանսատնտեսական գործերի կառավարիչ, այնուհետեւ` Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC) հայաստանյան գրասենյակի ղեկավար, 2009-2011թ.թ. եղել է Արդշինինվեստբանկի վարչության նախագահը:

2011 թվականից աշխատել է բրիտանական «Lydian International» ընկերության կովկասյան տարածաշրջանային տնօրեն, իսկ մինչեւ Անելիք Բանկում աշխատելու հրավեր ստանալը Ասիական Զարգացման Բանկում աշխատել է ՀՀ տնտեսության մասնավոր հատվածի հարցերով խորհրդական:

Դիտում՝ 4678
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW