2014թ. պետբյուջեի եկամուտները կավելանան մոտ 120 մլրդ դրամով

13.09.2013 | 12:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է 2014 թ-ի պետական բյուջեի նախագծի խոշորացված ցուցանիշները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ըստ պետբյուջեի նախնական տարբերակի, 2014 թ-ին բյուջեի եկամուտները կկազմեն 1,15 տրլն դրամ:

Այս տարվա համեմատ 2014թ. եկամուտները կանխատեսվում է ավելացվել մոտ 120 մլրդ դրամով:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի խոսքով, կառավարությունը կսկսի 2014թ. բյուջեի քննարկումը սեպտեմբերի 17-ին, կավարտի եւ, հավանաբար, կհաստատի 26-ին:

Դիտում՝ 1644

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW