Ամերիաբանկը հանդես է գալիս «Ես եմ Արցախի ապագան» հատուկ արշավով

09.09.2013 | 11:20 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հաճախորդների սպասարկման համար առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու նպատակով` «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի «Ստեփանակերտ» մասնաճյուղը տեղափոխվել է նոր տարածք:

«Ստեփանակերտ» մասնաճյուղի վերաբացման առիթով բանկը սեպտեմբերի  8-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը արցախցիների համար հանդես է գալիս «Ես եմ Արցախի ապագան» հատուկ արշավով:

Ստանալով «Ես եմ Արցախի ապագան» քարտը` արցախցիները հնարավորություն կստանան արտոնյալ պայմաններով օգտվել բանկային մի շարք ծառայություններից:

Քարտը կարող են ստանալ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք:

Քարտը հնարավորություն կընձեռի 1 տարի արտոնյալ պայմաններով օգտվել մի շարք բանկային ծառայություններից:

Մասնավորապես, ֆիզիկական անձանց բոլոր վարկերը կտրամադրվեն են 1% գործող սակագնից պակաս տոկոսադրույքով, իսկ բոլոր ավանդների համար կգործի 1% գործող սակագնից բարձր տոկոսադրույք:

Ամերիաբանկն իր բոլոր մասնաճյուղերում, այդ թվում եւ «Ստեփանակերտ» մասնաճյուղում, ներդրել է բարձրակարգ, արդիական տեխնոլոգիաներ: Կապը գլխամասային գրասենյակի հետ, ինչպես եւ մյուս մասնաճյուղերում, ապահովված է on-line ռեժիմով: «Ստեփանակերտ» մասնաճյուղն իրականացնում է գլխամասային գրասենյակի սպասարկման մակարդակին հավասար սպասարկում, մատուցում է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայությունները, այդ թվում նաեւ բարձրակարգ ծառայություն Պրեմիում հաճախորդներին:

Դիտում՝ 1580
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW