ԵԱԶԲ. Մաքսային միություն մտնելուց հետո գազի գինը Հայաստանի համար կնվազի 30%-ով

05.09.2013 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան: Մեդիամաքս: Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոնի հաշվարկները ցույց են տալիս, որ անդամակցությունը Մաքսային միությանը Հայաստանին թույլ կտա կարճաժամկետ տնտեսական օգուտ ստանալ ՀՆԱ-ի 4%  չափով:

Կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովն այսօր ասել է, որ Հայաստանը նախ եւ առաջ մուտք կստանա դեպի ընդարձակ եւ պաշտպանված շուկա՝ բաձր ավելացված արժեք ունեցող իր արտադրությունն իրացնելու համար, իսկ արտահանման աճը կնպաստի առեւտրային բալանսի խնդրի լուծմանը:

Եվգենի Վինոկուրովն ասել է, որ Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը արտահանման տուրքերի վերացման հաշվին գազի գնի շուրջ 30%-ով իջեցման կհանգեցնի (ներկայիս $ 270-ից մինչեւ $ 180): Հայաստանի տնտեսության համար այլ կարեւոր սակագնային միջոցներից կարող է լինել չմշակված ալմաստների արտահանման տուրքի վերացումը, նշել է նա:  

Կենտրոնի տնօրենը նշել է, որ տեխնիկական բանակցություններ կպահանջվեն Առեւտրի համաշխարհային կազմակերպության հետ, որոնցում բանակցող կողմի կարգավիճակում հանդես կգա Մաքսային միությունը:

Դիտում՝ 5091
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW