ՀԴՄ-ների հաշվարկների հանրագումարը ցանցային կապով կուղարկվի հարկային մարմին

05.09.2013 | 14:03 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ կառավարությունն այսօր հաստատել է օրվա ընթացքում ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները ցանցային կապի միջոցներով հարկային մարմին ուղարկելու ժամանակացույցը:

Նոյեմբերի 1-ից ՀԴՄ-ով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները ցանցային կապի միջոցներով պետք է ուղարկեն այն հարկ վճարողները, որոնց կողմից «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով ՀՀ ներմուծված ապրանքների մաքսային արժեքը
հանրագումարով կազմել է 10 մլն դրամ եւ ավելի:

Մնացած հարկ վճարողների համար որպես ժամկետ է սահմանվել 2014թ. հուլիսի 1-ը:

Դիտում՝ 1879

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW