Սուրեն Հայրիյանը հեռանում է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների նախագահի պաշտոնից, այսօր գրում է Կոմերսանտ թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները: «Նա նոր նախագծի համար է աշխատելու»,- նշել է թերթի աղբյուրներից մեկը: Ինքը՝ Սուրեն Հայրիյանը, եւ «Յունիստրիմ»-ի ներկայացուցիչները հրաժարվել են պաշտոնական մեկնաբանություններից: Սուրեն Հայրիյանը «Յունիստրիմ»-ում (այդ ժամանակ՝ Յունիաստրում-բանկի դրամական փոխանցումների ստորաբաժանում) աշխատում է 2001 թվականից: «Յունիստրիմ»-ը որպես առանձին բանկ սկսեց գործել 2006 թվականից: «Յունիստրիմ»-ից Սուրեն Հայրիյանի հեռանալու պատճառը հանդիսացել է ոլորտը փոխելու մտադրությունը, նշում են Կոմերսանտի զրուցակիցները: «Դրամական փոխանցումների ոլորտում նա աշխատեց 12 տարի, հետագա աճի համար ուղիներ չեն երեւում, հավանաբար ինչ-որ բան փոխելու ժամանակն է եկել»,-ասել է նրանցից մեկը: «Հավերժ ոչինչ չի լինում. գալիս է մի պահ, երբ մարդն աճում է ընկերությունում իր զբաղեցրած դիրքից եւ ինչ-որ նոր բան է ցանկանում»,- ասել է Ռուսաստանյան բանկերի ասոցիացիայի ղեկավար Գարեգին Թոսունյանը: Tweet Դիտում՝ 5445