ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից արձանագրված խախտումների հիման վրա դադարեցվել է «Էն-Աուդիտ» ՍՊԸ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը: Ստուգման արդյունքներով բացահայտվել է, որ մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում տրամադրված աուդիտորական եզրակացությունները կազմվել են առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու: Դադարեցվել է նաեւ ընկերության չորս աուդիտորների որակավորման վկայականների գործողությունը, որոնց կողմից կազմված և ստորագրված աուդիտորական եզրակացությունները ճանաչվել են ոչ հավաստի:Ս.թ. օգոստոսին Banks.am կայքում հրապարակված «Որակազրկված առաջատարը կամ վերադասավորումներ «հայկական Մեծ քառյակում»» հոդվածում նշել էինք, որ խոշոր հաճախորդներով թվով երրորդ տեղը զբաղեցրած «Էն-Աուդիտ» ՍՊԸ-ն (սպասարկել է 45 խոշոր ընկերություն) նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելացրել էր իր սեփական կապիտալը՝ հասցնելով այն ընդամենը 224 հազ. դրամից մինչեւ 56,8 մլն: Ընկերության ակտիվները, որոնք 2011-ի արդյունքներով կազմում էին 27 մլն դրամ, 2012-ի վերջի դրությամբ հասել են 69,4 մլն-ի: Այդուհանդերձ, այս ընկերությունը, ինչպես եւ նախորդ տարի, շարունակում էր գործել ընդամենը 6 աշխատակցով, որոնցից որակավորված աուդիտոր էին 5-ը: Tweet Դիտում՝ 2390