Առէկսիմբանկն իր 15-ամյակի կապակցությամբ ակցիա է իրականացնում

04.09.2013 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր 15-ամյակի կապակցությամբ MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ իրականացնում է հատուկ ակցիա:

Մասնավորապես, հաճախորդի ցանկության դեպքում 1 տարի ժամկետով կտրամադրվի MasterCard Standard տեսակի վճարային քարտ` առանց սպասարկման վճարի, չնվազող մնացորդի եւ հաճախորդի կողմից նշված արժույթով:  

Ոչ չիպային քարտ ցանկացողներին բանկը կառաջարկի MasterCard Gold տեսակի վճարային քարտ` 1 տարի ժամկետով, 2000 ՀՀ դրամ սպասարկման վճարով, առանց չնվազող մնացորդի եւ հաճախորդի կողմից նշված արժույթով:   
 
Բանկի առևտրային կետերում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold տեսակի վճարային քարտերի բոլոր քարտապաններին (POS-տերմինալներից եւ e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) անկանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում կապահովվի 1% cash-back:

Բանկի քարտով իրականացված յուրաքանչյուր անկանխիկ գործարքի դիմաց ակցիայի մասնակիցներին կհաշվեգրվեն միավորներ: Հաղթող կճանաչվեն ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցները, որոնք կպարգեւատրվեն թանկարժեք նվերներով` iPhone 5, iPad, թվային տեսախցիկներ, iPod եւ այլն:

Ակցիան կտեւի մինչեւ նոյեմբերի 29-ը, իսկ արդյունքները կհրապարակվեն դեկտեմբերին:  

Դիտում՝ 4258

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW