Հայաստանի զբոսաշրջային պաստառը հաղթել է միջազգային մրցույթում

29.08.2013 | 17:01 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանը հաղթող է ճանաչվել ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013թ. «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթի Եվրոպա կատեգորիայում:

Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարվեց Զամբիայում եւ Զիմբաբվեում օգոստոսի 24-29-ին ընթացող «UNWTO»-ի 20-րդ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում, հայտնել են Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամից:

Հիմնադրամի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը ճանաչվել է լավագույնը «UNWTO»-ի Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում:

«Vettor Giusti» Զբոսաշրջային պաստառների մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ «UNWTO»-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի կապակցությամբ. այս տարի Ասամբլեային մասնակցում է շուրջ 140 երկիր:



Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը կցուցադրվի «UNWTO»-ի մադրիդյան շտաբ-գրասենյակի նախասրահում եւ էլեկտրոնային տարբերակով տեղակայված կլինի «UNWTO»-ի պաշտոնական կայքում մինչեւ հաջորդ՝ 2015 թվականին կայանալիք մրցույթը:

Դիտում՝ 2566
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW