Օգոստոսի 25-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ վերանորոգված Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը տեղի ունեցավ ամառային ճամբարի փակումը: «Ամառային ներառական ճամբար 2013»-ի ճամբարական 3-րդ հերթափոխի երեխաներին հյուրընկալեցին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին` դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին, երգիչ Էրիկ Կարապետյանին, երգչուհի Սոֆի Մխեյանին, երգերի խոսքերի հեղինակ, ռադիո եւ հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանին, հումորիստներ, դերասաններ Անդոյին ու Ռաֆոյին:Շոու-բիզնեսի ներկայացուցիչներին ընտրել էին երեխաները, որոնք ցանկանում էին ծանոթանալ իրենց սիրելի երգիչների եւ դերասանների հետ: Երեխաները իրենց սիրելի դերասանների համար պատրաստել էին անակնկալ` փոքրիկ ներկայացումներ երեք խմբերի կատարմամբ:Աստղերը երեխաների հետ զրուցեցին, ծանոթացան նրանց առօրյային: Ներառական ճամբարի փակմանը ներկա էին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը, բանկի աշխատակիցներ, «Լիարժեք կյանք» ՀԿ-ի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: «Օգնությունը երեխաներին միշտ առօրեական է, իսկ սահմանափակ կարողություններով երեխաներին նյութական օգնությունը միակ անհրաժեշտը չէ. նրանք նաեւ հոգեբանական աջակցության եւ հասարակ մարդկային վերաբերմունքի կարիք ունեն: Հուսով ենք` երեխաները իրենց ամառային արձակուրդը լավ անցկացրեցին եւ պատրաստ են նոր ուսումնական տարվան նոր ուժերով ու ոգեւորությամբ», - ասել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն, Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:«Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը նշել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից «Էլեն» հանգստյան տանը իրականացված աշխատանքների շնորհիվ այնտեղ տարեց տարի էլ ավելի շատ երեխա է հանգստանում: ՎՏԲ-Հայաստան Բանկը կազմակերպել է երեխաների հանդիպումը շոու-բիզնեսի աստղերի հետ (ֆոտոշարք) Օգոստոսի 25-ին ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ վերանորոգված Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը տեղի ունեցավ ամառային ճամբարի փակումը: «Ամառային ներառական ճամբար 2013»-ի ճամբարական 3-րդ հերթափոխի երեխաներին հյուրընկալեցին հայկական շոու-բիզնեսի ներկայացուցիչներին` դերասանուհի եւ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանին, երգիչ Էրիկ Կարապետյանին, երգչուհի Սոֆի Մխեյանին, երգերի խոսքերի հեղինակ, ռադիո եւ հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանին, հումորիստներ, դերասաններ Անդոյին ու Ռաֆոյին: Շոու-բիզնեսի ներկայացուցիչներին ընտրել էին երեխաները, որոնք ցանկանում էին ծանոթանալ իրենց սիրելի երգիչների եւ դերասանների հետ: Երեխաները իրենց սիրելի դերասանների համար պատրաստել էին անակնկալ` փոքրիկ ներկայացումներ երեք խմբերի կատարմամբ: Աստղերը երեխաների հետ զրուցեցին, ծանոթացան նրանց առօրյային: Ներառական ճամբարի փակմանը ներկա էին ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը, բանկի աշխատակիցներ, «Լիարժեք կյանք» ՀԿ-ի եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ: «Օգնությունը երեխաներին միշտ առօրեական է, իսկ սահմանափակ կարողություններով երեխաներին նյութական օգնությունը միակ անհրաժեշտը չէ. նրանք նաեւ հոգեբանական աջակցության եւ հասարակ մարդկային վերաբերմունքի կարիք ունեն: Հուսով ենք` երեխաները իրենց ամառային արձակուրդը լավ անցկացրեցին եւ պատրաստ են նոր ուսումնական տարվան նոր ուժերով ու ոգեւորությամբ», - ասել է ՎՏԲ-Հայաստան բանկի գլխավոր տնօրեն, Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը: «Լիարժեք կյանք» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Մաղաքյանը նշել է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից «Էլեն» հանգստյան տանը իրականացված աշխատանքների շնորհիվ այնտեղ տարեց տարի էլ ավելի շատ երեխա է հանգստանում: Tweet Դիտում՝ 5388