Fitch. ՀՀ ԿԲ-ն զսպում է արտարժութային վարկավորումը

20.08.2013 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշները (ԹԴՎ) արտարժույթով եւ ազգային արժույթով «BB-» մակարդակում, կանխատեսումը՝ կայուն:

Երկրի «առաստաղային» վարկանիշը հաստատվել է «BB» մակարդակում, իսկ կարճաժամկետ վարկանիշը՝ «B» մակարդակում:

Fitch Ratings-ի հաղորդագրության մեջ նշվում է, որ 2012-ին ՀՀ իրական ՀՆԱ-ն աճել է 7,2%-ով (առավել արագ տեմպեր, Fitch-ի կողմից վարկանշվող որեւէ այլ զարգացող տնտեսությամբ եվրոպական երկրի մոտ) եւ պայմանավորվել է գյուղատնտեսությամբ, հանքարդյունաբերական եւ ծառայությունների ոլորտով:

«Արագ աճը զուգորդվում էր կառավարության կողմից բիզնես-կլիմայի բարելավման ուղղությամբ քայլերով, թեեւ որակական թերությունները պահպանվում են: Աճը դանդաղել է 2013թ. II եռամսյակում, բայց Fitch-ն ակնկալում է, որ 2013-15թթ. այն կհասնի 5%-ի, ինչն ավելի բարձր է, քան գործակալության նախկին կանխատեսումները: Սպառումը եւ առեւտուրը նպաստում են աճին, մինչդեռ ներդրումները մնում են թույլ: Զսպող գործոններ են բնական գազի ավելի բարձր գները եւ Ռուսաստանում աճի դանդաղումը», - ասվում է Fitch Ratings-ի հաղորդագրությունում:

«Fitch-ն ավելի վաղ մատնանշում էր բանկային հատվածի ռիսկերը՝ կապված վարկավորման ուժեղ աճի հետ: Բանկերը կողմից մասնավոր հատվածի վարկավորման աճը 2013թ. մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ 27%-ից դանդաղել է մինչեւ 16%: ՀՀ ԿԲ-ն միջոցներ է ձեռնարկում արտարժութային վարկավորման սահմանափակման ուղղությամբ: Սուվերեն վարկունակության ռիսկերը բանկային հատվածի կողմից մեղմվում են կորուստները կլանելու բանկերի ունակությամբ, ինչպես նաեւ այն հանգամանքով, որ բանկերն առավելապես գտնվում են օտարերկրյա սեփականության մեջ», - նշում է Fitch-ը:

Դիտում՝ 4986
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW