Նախկին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության նկատմամբ հարուցվել է քրեական գործ

09.08.2013 | 14:51 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ընկերության (նախկին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ) կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու եւ անզգուշությամբ շրջակա միջավայրին էական վնաս պատճառելու փաստի առթիվ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը, պարզվել է, որ «Դանդի Փրեշս Մեթլս Կապան» ՓԲԸ-ի կողմից վտանգավոր քիմիական նյութեր փոխադրելու կանոնները խախտելու հետեւանքով ընկերության հարստացուցիչ ֆաբրիկայի հարստացման պոչանքները բարձր ճնշմամբ առաջացած ճեղքվածքից դուրս են մղվել շրջակա միջավայր եւ ծանր մետաղներով աղտոտել Կապան-Մեղրի ավտոճանապարհի մերձակա հողատարածքը` շրջակա միջավայրին պատճառելով էական վնաս:

Դիտում՝ 3189

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW