Գյուղնախարարը Ինգոստրախի հետ քննարկել է ոլորտում ապահովագրության ներդրումը

09.08.2013 | 11:26 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն գյուղատնտեսության ապահովագրության ծրագրերի շուրջ  բանակցել է Ինգոստրախ ԲԲԸ-ի  գործադիր տնօրեն Դելյարա Յաշկուլովայի, ընկերության հատուկ նախագծերի գործադիր տնօրենի եւ Ինգո-Արմենիա ՓԲԸ ապահովագրական ընկերության տնօրինության հետ:

Հյուրերը տեղեկացրել  են, որ գյուղատնտեսական ապահովագրության առումով իրենց աշխարհագրությունը ձգվում է Կալինինգրադից մինչեւ Կամչատկա: Քանի որ 2013 թվականի կառավարության ծրագրով նշված է, որ Հայաստանում ստեղծվելու են նախադրյալներ գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի աստիճանական ներդրման համար, նախարարն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որն կմշակի առաջիկա 5 տարիների  աշխատանքային ուղեցույցներ, հայտնել են գյուղնախարարության մամլո ծառայությունում:

Նախարարը հյուրերին առաջարկել է ներկայացնել համապատասխան նախագծեր եւ որպես մեկնարկ սկսել  գյուղտեխնիկայի եւ անասնապահության ապահովագրությունից:  

Սերգո Կարապետյանը շեշտել է, որ գյուղատնտեսական ապահովագրության ներդրումը  զբաղվածության ապահովման, միգրացիայի կանխարգելման, ինչպես նաեւ աղքատության կրճատման  առումով  եզակի գործիք է, ինչն իրեն հաստատել է աշխարհի զարգացած տնտեսություններում:

Դիտում՝ 1951

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW