Նախօրեին տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի վերանորոգված եւս 2 մասնաճյուղերի բացման արարողությունը. «Կապան» մասնաճյուղ` ք. Կապան, Ստեփանյան 10, եւ «Մեղրի» մասնաճյուղ` ք. Մեղրի, Փարամազ 2 հասցեներով:Ինչպես հայտնել են բանկում, մասնաճյուղերում բացի վերանորոգման աշխատանքներից իրականացվել է նաեւ միջոցառումների մի ամբողջ փաթեթ, որոնք ուղղված էին հաճախորդների սպասարկման գործընթացների օպտիմալացմանը, աշխատավայրերի եւ սպասարկման գոտիների ամբողջական տեխնիկական վերազինմանը եւ արդիականացմանը, ինչպես նաեւ սրահի ներքին հարդարման համապատասխանեցում ՎՏԲ խմբի կորպորատիվ ոճին ու բրենդին:Բոլոր վերանորոգված մասնաճյուղերում տեղադրված է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ` ըստ ծառայության եւ պրոդուկտի, ստեղծվել են նաեւ հաճախորդների անհատական սպասարկման առանձին գոտիներ:«ՎՏԲ-Հայաստան Բանկն իր զարգացման ռազմավարության հիմնական ուղղությունն է համարում բոլոր սեգմենտի հաճախորդների կարիքների առավել բազմակողմանի ուսումնասիրումն ու դրանց մասին հոգալը: Բանկը երաշխավորում է, որ հաճախորդներին տրամադրվելու է ծառայությունների ողջ տեսականին: Կապանի եւ Մեղրիի վերանորոգված մասնաճյուղերի գլխավոր առանձնահատկությունը լինելու է արագ եւ որակյալ սպասարկումը` հիմնված լավ տեխնիկական հիմքի վրա: ՎՏԲ-Հայաստան Բանկն ուշադրության կենտրոնում է պահում իր բոլոր մասնաճյուղերը Հայաստանի ցանկացած կետում: Եվ մենք վստահ ենք, որ նոր, հարմարավետ ու ժամանակակից գրասենյակները թույլ կտան մեր հաճախորդների սպասարկման մակարդակը բարձրացնել նոր աստիճանի», - նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:Մասնաճյուղերի բացմանը մասնակցել են ՎՏԲ-Հայաստան Բանկի ղեկավարությունը, Կապանի ու Մեղրիի քաղաքապետերը, բանկի դեպարտամենտների տնօրեններն ու վարչության պետերը, այլ պաշտոնատար անձինք: Tweet Դիտում՝ 6604