ՎՏԲ-Հայաստան Բանկը հովանավորում է ներառական ճամբարը

05.08.2013 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը մեկնարկել է ամառային ներառական ճամբար:

Ճամբարի տարածքի  վերանորոգումը հնարավոր է դարձել ՎՏԲ–Հայաստան բանկի ֆինանսական աջակցության շնորհիվ: Հիմնովին նորոգվել եւ թիթեղապատվել են ճամբարի փայտաշեն տնակների տանիքները, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ, փոխվել են հատակները, կառուցվել թեքահարթակներ, վերակառուցվել եւ կահավորվել է սանհանգույցը՝ հարմարեցված հաշմանդամություն ունեցող երեխաների համար, ինչպես նաեւ բացօթյա ճաշարանը, հայտնել են բանկում:

«Մենք չպետք է ձեռնպահ մնանք հասարակության այն հատվածի խնդիրներից, որը այսօր նվազագույնս է պաշտպանված: Սահմանափակ կարողություններով երեխաներին օգնելն ու  սատարելը, նրանց ուրախություն պարգեւելը մեր պատասխանատվությունն է, մեր բոլորի ընդհանուր խնդիրը: Հուսով եմ, ճամբարը կօգնի երեխաներին ու նրանց ծնողներին հոգսերից կտրվել, լցվել էներգիայով` հանգստանալով «Էլեն» նորացված ու բարեկարգված հանգստյան տանը: Ցանկանում եմ նշել ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատակիցների ցուցաբերած ակտիվությունը եւ շնորհակալություն հայտնել  մեր գործընկեր` «G.C.» շինարարական ընկերությանը, որն իրագործել է վերանորոգման աշխատանքները», - նշել է ՎՏԲ–Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 4517

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW