Պրոմեթեյ Բանկը մասնաճյուղ է բացել Վանաձորում

01.08.2013 | 16:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Պրոմեթեյ Բանկը այսուհետ իր բանկային գործունեությունը ծավալելու է նաեւ Վանաձոր քաղաքում:
 
Ինչպես հայտնել են բանկում, «Վանաձոր» մասնաճյուղի բացման արարողությունը տեղի է ունեցել հուլիսի 31-ին, միջոցառմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ պաշտոնատար անձիք, գործարարներ:

Պրոմեթեյ Բանկը իր հաճախորդներին Վանաձորում առաջարկելու հատուկ սակագներ եւ զեղչեր.

- Անվճար Պրոմեթեյ – Օնլայն համակարգ առաջին 5 կորպորատիվ հաճախորդներին;
- Անվճար պլաստիկ քարտեր MasterCard Standard օգոստոս ամսվա ընթացքում;
- 13% դրամով բիզնես վարկեր առաջին 5 վարկառուներին;
- Արժեքավոր հուշանվերներ առաջին 5 ավանդատուներին:

Բանկի «Վանաձոր» մասնաճյուղը գործում է Գրիգոր Լուսավորիչ 34 հասցեում:

Դիտում՝ 12254

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW