Բացվել է առաջին ազատ տնտեսական գոտին

29.07.2013 | 11:12 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հուլիսի 27-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ ներկա է գտնվել Հայաստանում առաջին ազատ տնտեսական (ԱՏԳ) գոտու պաշտոնական բացման միջոցառմանը:

ՀՀ կառավարության ղեկավարը շնորհավորել է ազատ տնտեսական գոտու ստեղծման գործում ներգրավված բոլոր կողմերին նշանակալի իրադարձության կապակցությամբ, շնորհակալություն հայտնել 2008 թ. ի վեր կատարված համատեղ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել պիլոտային ծրագրի ընթացքին:

ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի որոշմամբ Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն է:

ԱՏԳ-ն ունի 55799 քմ արտադրատնտեսական եւ 37908 քմ գրասենյակային տարածք, կազմակերպվել է «ՌԱՕ Մարս» եւ «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների տարածքում: «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում ձեւավորվել է արդյունաբերաարտադրական ԱՏԳ` բարձր, գիտատար տեխնոլոգիաների եւ արտադրության զարգացման, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում` տեխնիկակիրառական ԱՏԳ` նորարարությունների, գիտահետազոտական եւ փորձարարակոնստրուկտորական աշխատանքների, բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ուղղություններով:

ԱՏԳ տարածքում կարելի է գործունեություն ծավալել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության եւ բիոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերական դիզայնի, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի եւ նյութերի նախագծման եւ արտադրության ոլորտներում:

ԱՏԳ ռեզիդենտներն իրենց գործունեությունը ԱՏԳ տարածքում կարող են իրականացնել «մեկ պատուհան» ծառայության միջոցով: Նրանց համար ստեղծվել է շահավետ հարկային դաշտ. ազատում ավելացված արժեքի հարկից, ներմուծման եւ արտահանման մաքսատուրքից, շահութահարկից, գույքահարկից:

Պոտենցիալ ռեզիդենտները կօգտվեն նաեւ հետեւյալ արտոնություններից` արժույթային սահմանափակումների բացակայություն, կապիտալի, շահույթի եւ դիվիդենտների  ազատ տեղափոխում: Այս ամենը կնպաստի արտադրվող ապրանքների ինքնարժեքի նվազեցմանը եւ մրցունակության բարձրացմանը:

Դիտում՝ 1601
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW