Հայփոստը լոգիստիկ նոր սխեմա է ներդնում Գեղարքունիքում

26.07.2013 | 16:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Սեւան քաղաքում տեղի է ունեցել արդիականացված փոստային մասնաճյուղի եւ թիվ 01 բաժանմունքի բացման պաշտոնական արարողությունը:

Ֆրանսիական փոստի ազգային օպերատոր «Լա Փոստե»- ի հետ համատեղ Հայփոստը մշակում եւ ներդնում է լոգիստիկ նոր սխեմա, որի կիրառումը զգալիորեն կբարելավի փոստային կապի որակը: Այս ծրագրով Սեւանի մասնաճյուղում ստեղծվել է փոստի տեսակավորման մարզային նոր կենտրոն, որտեղից 6 նոր մեքենաները կիրականացնեն Գեղարքունիքի մարզի փոստային փոխանակումը: Նոր սխեմայի կիրառումը մարզում փոստի փոխանակման օպերատիվությունն ու արագությունը կավելացնի  ավելի քան 40 տոկոսով:  

Բոլոր 6 մեքենաները հագեցած են GPS համակարգով, որը թույլ է տալիս հետեւել մեքենաների ճշգրիտ շարժին եւ ապահովել մեքենաների  անվտանգության ապահովմանը:

Սեւանում ներկայացվեց նաեւ Փոստմարկետի նոր`4-րդ  կատալոգը` բաղկացած 180 էջից: Եթե 2012թ. գարնանը տպագրված 1-ին կատալոգում ներկայացված էին 4 գործընկերների 117 ապրանքատեսակներ, ապա այս նոր կատալոգում ներկայացված են 27 գործընկերների 1777 ապրանքատեսակներ, որոնք կատալոգով հաճախորդները կարող են պատվիրել Հայփոստի ցանկացած բաժանմունքում:

Մեկ տարվա ընթացքում հարմարավետության, մատչելի գների եւ մատուցվող բարձր ծառայության շնորհիվ Փոստմարկետի կատալոգային վաճառքներն աճել են ավելի քան 12 անգամ:

Նոր կատալոգում առանձնահատուկ կարեւորություն է տրված գրքերի վաճառքին եւ տարածմանը: Առանձին բաժին է «Գրքի ակումբը», որտեղ ներկայացված գրականությունը հաճախորդին կհասցվի առանձնահատուկ մատչելի գներով:

Հայփոստ ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Հայփոստ Թրաստ Մենեջմենթի 2013 թ.-ի ծրագրով շարունակվում է Հայաստանի փոստային կապի ազգային օպերատորի արդիականացման եւ զարգացման լայնամասշտաբ ծրագիրը, որի համաձայն մինչեւ տարեվերջ նախատեսվում է արդիականացնել եւ նոր ստանդարտներին համապատասխանեցնել 60 փոստային բաժանմունք եւ մասնաճյուղ: 8 փոստային բաժանմունք կարդիականացվի Երեւանում, 52-ը`մարզերում:

Դիտում՝ 2668
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW