2013թ-ի I կիսամյակի արդյունքներով 11 բանկեր ընդգրկվել են Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցանկում:Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, 2013-ի I կիսամյակում ՀՀ բանկային համակարգի խոշորագույն հարկատու է դարձել ՎՏԲ-Հայաստան Բանկ-ը, որը զբաղեցրել է 14-րդ տեղը: Բանկի կողմից վճարված հարկերի ընդհանուր ծավալը կազմել է 2 մլրդ 918 մլն 513,5 հազ. դրամ:2012-ի I կիսամյակի հետ համեմատ բանկային համակարգի 10 խոշորագույն հարկատուները ավելացրել են վճարված հարկերի ընդհանուր ծավալը (18,06 մլրդ դրամ) 5,95 մլրդ դրամով կամ 49.1%-ով: Tweet Դիտում՝ 7874