ՎՏԲ-Հայաստան Բանկը մասնաճյուղեր է վերաբացել Թալինում եւ Ախուրյանում (ֆոտոշարք)

26.07.2013 | 10:06 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան Բանկը նախօրեին երկու մասնաճյուղ է վերաբացել  Թալինում եւ Ախուրյանում:
 
«Թալին» մասնաճյուղը բացվել է ք. Թալինի Շահումյան 1, իսկ «Ախուրյանը»՝ ք. Ախուրյան, Շրջկենտրոն հասցեներով:

Մասնաճյուղերի բացմանը ներկա էին բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը, Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանը, Շիրակի փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Արտակ Խաչատրյանը, ներկայացնելով մասնաճյուղերը, ասել է, որ սրահների ինտերիերը համապատասխանեցվել է ՎՏԲ Խմբի կորպորատիվ ոճին եւ ենթարկվել է տեխնիկական վերազինման՝ հաճախորդների սպասարկումը հեշտացնելու համար:

Մասնաճյուղերում, մասնավորապես, ներդրվել է հերթերի կառավարման համակարգ, ստեղծվել են հաճախորդների սպասարկման առանձին գոտիներ ըստ ծառայության եւ պրոդուկտի, ինչպես նաեւ հաճախորդների անհատական սպասարկման գոտիներ:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը Թալինի եւ Ախուրյանի մասնաճյուղերը՝ իրենց ինտերիերով եւ սպասարկման որակով լիովին համապատասխանեցվել են խմբի կորպորատիվ ոճին եւ ոչնչով չեն տարբերվում բանկի մասնաճյուղերից Մոսկվայում կամ Երեւանում», - ասել է Արտակ Խաչատրյանը:

Նա նշել է, որ այս տարի բանկը շարունակելու է մասնաճյուղային ցանցի արդիականացման ծրագիրը:

Դիտում՝ 11547
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW