ԲՏԱ Բանկը միացել է UNISTREAM համակարգին

24.07.2013 | 18:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ԲՏԱ Բանկը միացել է UNISTREAM դրամական փոխանցումների համակարգին, որը հնարավորություն է ընձեռում առանց հաշվի բացման փոխանցումներ կատարել աշխարհի շուրջ 100 երկրներ:

Համակարգի միջոցով հնարավոր է փոխանցումներ իրականացնել ԱՄՆ դոլարով, ՌԴ ռուբլիով եւ Եվրոյով:

Ծառայությունը մատուցվում է ԲՏԱ Բանկի գլխավոր գրասենյակում եւ  մասնաճյուղերում: Փոխանցումը հնարավոր է ստանալ այն կատարելուց 5-15 րոպե անց:

«ԲՏԱ Բանկ» ՓԲԸ-ն վերջին ամսվա ընթացքում միացել է նաեւ Intelexpress, Anelik համակարգերին: Բանկն իրականացնում է փոխանցումներ նաեւ MoneyGram եւ Faster դրամական փոխանցումների միջազգային համակարգերի միջոցով:

Դիտում՝ 1530
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW