Արձակուրդների ընթացքում Ամերիաբանկն առաջարկում է զեղչեր բոլոր նրանց, ովքեր բանկին ի պահ կհանձնեն նյութական արժեքներ: 2013թ. հուլիսի 22-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը Ամերիաբանկի «Սայաթ-Նովա» մասնաճյուղում անհատական պահատուփ վարձակալող հաճախորդները կօգտվեն հետեւյալ արտոնյալ պայմաններից. - մեկ ամսով վարձակալելու դեպքում` 50% զեղչ; - վեց ամսով վարձակալելու դեպքում՝ 50% զեղչ եւ մեկ տարվա անվճար սպասարկմամբ Visa Classic կամ MasterCard Standart դեբետային քարտ;- տասներկու ամսով վարձակալելու դեպքում՝ 50% զեղչ եւ մեկ տարվա անվճար սպասարկմամբ Visa/MasterCard Gold դեբետային քարտ: «Անհրաժեշտության դեպքում բանկն անվճար կտրամադրի անձնական հաշիվների շարժի վերաբերյալ տեղեկանք` դեսպանատուն ներկայացնելու համար: Բանկն առաջարկում է փոքր, միջին, մեծ եւ շատ մեծ չափերի անհատական պահատուփեր, որոնք տեղակայված են հատուկ սարքավորված սրահներում: Դրանք գտնվում են շուրջօրյա հսկողության ներքո, հագեցած են անվտանգության ժամանակակից համակարգով եւ հակահրդեհային ահազանգման միջոցներով: Պահատուփեր տրամադրելիս կապահովվի հաճախորդների կողմից ի պահ տրված նյութական արժեքների ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը, ինչպես նաեւ պահատուփի պարունակության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը», - հայտնել են բանկում: Tweet Դիտում՝ 1868