ՖԻՆՔԱ-ն $4 մլն է ներգրավել IFC-ից՝ փոքր բիզնեսի վարկավորման համար

19.07.2013 | 17:24 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) ՖԻՆՔԱ ունիվերսալ վարկային կազմակերպությանը կտրամադրի $4 մլն-ին համարժեք ՀՀ դրամով վարկ՝ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկություններին եւ ձեռներեցներին ֆինանսավորելու նպատակով:

IFC-ի կողմից ազգային արժույթով ֆինանսավորման տրամադրումը կօգնի ՖԻՆՔԱ-ին նվազեցնել արտարժույթի հետ կապված ռիսկերը, նշել են կորպորացիայի երեւանյան գրասենյակում:

«Ֆինանսական ծառայությունների տրամադրման միջոցով «ՖԻՆՔԱ» կազմակերպությունը  հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանի անապահով համայնքների համար` բարելավելու իրենց կյանքի պայմանները», - նշել է ՖԻՆՔԱ-ի գլխավոր տնօրեն Երվանդ Բարսեղյանը:

IFC Հարավային Կովկասի տարածաշրջանի տնօրեն Թոմաս Լյուբեքի խոսքերով, ՖԻՆՔԱ կազմակերպության հետ համագործակցության միջոցով կորպորացիան ընդլայնում է ձեռներեցներին մատուցվող ֆինանսական ծառայությունները՝ օգնելով ձեռնածությունների զարգացմանը եւ Հայաստանի մարզերի համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը:

Դիտում՝ 1983

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW