Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտին կգործի ս.թ. օգոստոսի 1-ից:ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ է ճանաչել «Սիտրոնիկս Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը:ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Աթանեսյանը տեղեկացրել է, որ ազատ տնտեսական գոտին կգործի «ՌԱՕ ՄԱՐՍ» եւ «ԵրՄՄԳՀԻ» («Մերգելյան ինստիտուտ») ընկերությունների տարածքում: Ազատ տնտեսական գոտում գործելու իրավունք կունենան արտադրաարդյունաբերական եւ տեխնիկակիրառական էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության եւ բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի եւ հեռահաղորդակցության ոլորտներում գործունեություն ծավալող ընկերությունները:Ազատ տնտեսական գոտու գործունեության ժամկետը 10 տարի է: Tweet Դիտում՝ 1427