ՎՏԲ-Հայաստան Բանկը ֆինանսավորել է Միկա Ցեմենտ-ի վերագործարկումը

18.07.2013 | 11:38 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Միկա Ցեմենտ գործարանի աշխատանքը վերականգնվել է` ՎՏԲ-Հայաստան Բանկից ստացված վարկի շնորհիվ:

Բանկի կողմից տրամադրվել է ֆինանսավորում ընկերության վարկային պարտավորությունների կատարման նպատակով (այդ թվում նաև աշխատավարձերի մասով և բնական գազի դիմաց պարտավորությունների մարում), ինչպես նաև “Միկա Ցեմենտ գործարանի շահագործման համար սարքավորումների կարգաբերման և այլ ծախսերի իրականացման նպատակով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը համագործակցում է «Միկա Ցեմենտի» հետ արդեն մի քանի տարի: Մենք ուրախ ենք, որ բանկը նպաստել է Հայաստանի արդյունաբերության համար կարեւոր երկու ցեմենտի գործարաններից մեկի աշխատանքի վերականգնմանը: Մեր նպատակն է վերագործարկել ցեմենտի արտադրությունը, օգնել գործարանին անցում կատարել ցեմենտի որակի ու ծավալների առավել բաձր մակարդակ: Հույս ունենք, որ մեր գործընկերային հարաբերությունները ապագայում եւս կզարգանան», - ասել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:

Դիտում՝ 2835
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW