Յունիբանկը գործարկել է հաշվի համալրման եւ վարկի մարման նոր տերմինալներ

17.07.2013 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Բանկային հաշվի համալրումն ու վարկի մարումը Յունիբանկում հաճախորդը կարող է կատարել ինքնուրույն` նոր վճարային տերմինալների միջոցով:

Տերմինալի պարզ եւ մատչելի շահագործումը վճարման գործընթացը դարձնում է շատ արագ եւ հարմար, հայտնել են բանկում:

Հաճախորդը պետք է ընտրի իրեն անհրաժեշտ գործարքը եւ հետեւի տերմինալի էկրանին առաջարկվող քայլերի հերթականությանը: Տերմինալով գործարքներ կատարելիս լրացուցիչ միջնորդավճար չի գանձվում:

«Արդեն տեղադրված են 34 տերմինալներ Յունիբանկի մայրաքաղաքային եւ որոշ մարզային մասնաճյուղերում, այդ թվում` Գյումրիում, Վանաձորում, Սեւանում, Հրազդանում, Արթիկում եւ Կապանում: Մինչեւ հուլիսի վերջը տերմինալներ կտեղադրվեն բանկի բոլոր 45  մասնաճյուղերում: Տերմինալներից օգտվող հաճախորդների թվի աճը վկայում է, որ տվյալ ծառայությունը պահանջված է ինչպես Երեւանում, այնպես էլ` մարզերում: Շաբաթական կտրվածքով գործարքների ծավալը աճում է միջինը հինգ անգամ», - նշել են բանկում:

Դիտում՝ 6329

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW