ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունն այսօր Հայաստանում պաշտոնապես գործարկել է «Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագիրը:ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդի փախանցմամբ, «քառամյա ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է $ 3 մլն 700 հազար»:«Ծրագրի նպատակն է տրամադրել բազմազան ֆինանսական գործիքներ, որոնց շնորհիվ փոքր բիզնեսի համար վարկեր ստանալն ավելի հեշտ կլինի, բարելավել ֆինանսական ոլորտի կայունությունը եւ անվտանգությունը, հզորացնել կապիտալի շուկան եւ աջակցել նոր կենսաթոշակային համակարգին»,- ասել է Քարեն Հիլիարդը: Նա շնորհակալություն է հայտնել ՀՀ կենտրոնական բանկին, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններին համագործակցության համար եւ նշել, որ «այդ համագործակցությունը նպաստել է կայուն բանկային համակարգի ստեղծմանը: Այժմ ժամանակն է ուշադրությունը կենտրոնացնել ոչ բանկային ֆինանսական ծառայություններն ընդլայնելու վրա»:ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը նշել է, որ «իրական հատվածի համար ֆինանսական միջոցների մատչելիությանն ուղղված ծրագիրը փոխլրացնում է ԱՄՆ ՄԶԳ հետ իրականացրած մի շարք ծրագրերին եւ ուղղիղ կապ ունի ՀՀ կառավարության նախաձեռնած ծրագրերի հետ»: Իսկ ԿԲ Խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը ԿԲ անունից արժեւորել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը` նշելով, որ «գործարկված ծրագիրը ներառում է կարեւոր եւ ուշադրության արժանի ոլորտներ»: ՀՀ Բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ նախատեսում են ծրագրի շրջանակներում ԱՄՆ ՄԶԳ-ի հետ իրականացնել մի շարք միջոցառումներ:«Ֆինանսներ տնտեսական զարգացման համար» ծրագրի ղեկավար Սթիվեն Սրթաուսսը հայտնել է, որ «ծրագրի վերջնական փուլում նախատեսվում է երեք նպատակների իրականացում. մատչելի եւ արդյունավետ ֆինանսական ծառայությունների բարելավված հասանելիություն միկրո, միջին եւ փոքր ձեռնարկությունների համար, բարելավված կարգավորման եւ ինստիտուցիոնալ միջավայր` ավելի արդյունավետ եւ կայուն ֆինանսական հատվածի համար եւ ֆինանսական հատվածի հզորացված ինստիտուտ` կենսաթոշակային բարեփոխումների համար:«Սերտորեն համագործակցելով ՀՀ ԿԲ-ի, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների, ՀՀ ֆինանսական ոլորտի հաստատությունների, մասնագիտական միավորումների հետ` ծրագիրը նպատակ ունի առաջիկա չորս տարիների ընթացքում բարձրացնել ՀՀ-ում մասնավոր հատվածի վարկավորման եւ ՀՆԱ-ի հարաբերակցության մակարդակը»,- նշել է Սթիվեն Սրթաուսսը: Tweet Դիտում՝ 2031