Հայաստանի ՀՆԱ աճը կդանդաղի, կանխատեսում է ԵԱԶԲ-ը

17.07.2013 | 10:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) կանխատեսմամբ, Հայաստանի ՀՆԱ աճը կդանդաղի եւ 2013թ. վերջի դրությամբ կկազմի 5%:

Այս կանխատեսումն ընդգրկված է բանկի Վերլուծական վարչության կողմից հրապարակած հերթական «ԱՊՀ մակրոմոնիթորինգում»:

«2013թ. առաջին եռամսյակի արդյունքներով ՀՀ ՀՆԱ-ն աճել է 7,5%-ով: Տնտեսական ակտիվության ուժեղ դինամիկան բացատրվում է արդյունաբերության աճի բարձր տեմպերով (գյուղմթերքների վերամշակման, մետաղական հանքաքարի արդյունահանման եւ հիմնական մետաղների արտադրության աճի շնորհիվ) եւ համեմատաբար կայուն ներքին պահանջարկով, որն այդ թվում խրախուսվում է միգրանտների դրամական փոխանցումներով (+8,7%):   Ընդ որում, փորձագետները նշում են, որ չնայած արտահանմանն ուղղված տնտեսական ճյուղերի աճին, Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության ցուցանիշները վատթարացել են: Արտաքին խոցելիությունն արտահայտվել է երկրի միջազգային պահուստների կրճատման եւ ազգային արժույթի արժեզրկման մեջ: ԵԱԶԲ կանխատեսումներով, ՀՀ ՀՆԱ-ի աճը կդանդաղի եւ 2013թ. վերջի դրությամբ կկազմի 5%: Ակնկալվում է նաեւ գնաճի արագացում մինչեւ առնվազն 5,5%», - ասվում է «ԱՊՀ մակրոմոնիթորինգում»:

Դիտում՝ 6387

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW