Air Arabia-ն, որը կսկսի Երեւան-Շարժա (ԱՄԷ)–Երեւան չվերթներ իրականացնել ս.թ. օգոստոսի 16-ից, մինչեւ օգոստոսի 30-ը կվաճառի ավիատոմսերը $175-ով: Այդ մասին այսօր Երեւանում ասել է “Էյր Արաբիա” ավիաընկերության ՌԴ, ԱՊՀ-ի եւ Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Րավինդրան Բհարաթան:Չվերթները կմեկնարկեն Շարժայի միջազգային օդանավակայանից երեքշաբթի եւ ուրբաթ օրերին, ժամը 8.30-ին` ժամանելով Զվարթնոց օդանավակայան ժամը 11.15-ին: Հետադարձ չվերթները տեղի կունենան նույն օրերին` Երեւանից մեկնելով 12.35-ին եւ Շարժա ժամանել են 15:40-ին (տեղական ժամանակով): Tweet Դիտում՝ 3236