Պաշտոնապես բացվել է «Թուֆենկյան ավանդական Երեւան» հյուրանոցը

13.07.2013 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 12-ին ներկա է գտնվել «Թուֆենկյան ավանդական Երեւան» հյուրանոցային համալիրի բացման արարողությանը:

Այն «Թուֆենկյան ավանդական հյուրանոցներ» ծրագրի շրջանակներում կառուցված չորրորդ հյուրանոցն է Հայաստանում:

«Թուֆենկյան ավանդական Երեւան» hյուրանոցային համալիրի նախագծման աշխատանքներին մասնակցություն են ունեցել հայ եւ ամերիկացի ճարտարապետներ եւ դիզայներներ: Հյուրանոցի ոճը, ներքին հարդարանքը, կահավորանքը, խոհանոցը համապատասխանում են Թուֆենկյան ընկերության գաղափարախոսությանը` հին ավանդական ոճի պահպանման միջոցով հասնել ժամանակակից հարմարավետության եւ բարձր որակի: Հյուրանոցը կառուցվել է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարասկզբին հատուկ երեւանյան ճարտարապետության ոգով՝ սեւ տուֆից, նարնջագույն տուֆի համադրմամբ:

Դիտում՝ 2070

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW