ԼՂՀ Ազգային ժողովում քննարկել են անցումը կենսաթոշակների կուտակային համակարգին

12.07.2013 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Այսօր ԼՂՀ Ազգային ժողովում անց են կացվել խորհրդարանական լսումներ՝ նվիրված  հանրապետությունում կենսաթոշակների կուտակային համակարգի անցման խնդիրներին։

Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում իրականացված միջոցառմանը մասնակցում էին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը եւ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։

ԼՂՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արթուր Թովմասյանն ասել է, որ կուտակային կենսաթոշակների անցման գաղափարն ավելի քան երկու տարվա քննարկումների առարկա է խորհրդարանում։ Այն քննարկվել է խորհրդարանական լսումների, գլխադասային հանձնաժողովների համատեղ նիստերի ժամանակ, իսկ հունիսի 27-ի լիագումար նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է կուտակային համակարգի անցմանը վերաբերող օրենսդրական փաթեթը։

Դիտում՝ 1547
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW