Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ֆակտորինգի շուկան գնահատվում է տարեկան $800 մլն
05.07.2013 | 09:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Հուլիսի 4-ին ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ Ֆակտորինգի (Ռուսաստան) հետ համատեղ Երեանում անցկացրեց սեմինար` նվիրված ֆակտորինգային ֆինանսավորմանը:
Սեմինարի ընթացքում ՎՏԲ Ֆակտորինգի մասնագետները անդրադարձան դասական ու միջազգային ֆակտորինգային ֆինանսավորման հնարավորություններին եւ առանձնահատկություններին:
ՎՏԲ Ֆակտորինգի միջազգային հարցերով գլխավոր տնօրենի խորհրդատու Արտյոմ Շարիբժանովը նշեց , որ 2013թ. գարնանը ՎՏԲ Ֆակտորինգը ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համատեղ իրականացրել է առաջին ֆակտորինգային գործարքը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ, որի ֆինանսավորումը ներկա պահին գերազանցել է 200 մլն ռուբլի:
Նա ներկայացրեց նաեւ հատուկ ծրագիր Ռուսաստան առաքումների ֆակտորինգային ֆինանսավորման վերաբերյալ, որն ենթադրում է նաեւ ալկոհոլային արտանդրանքի մասով ֆակտորինգի ընթացակարգերի կիրառման հնարավորություն: Ծրագիրը ենթադրում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրելու է ֆինանսավորում իր հաճախորդ-ընկերություններին Հայաստանից, իսկ ՎՏԲ Ֆակտորինգն իր վրա է վերցնելու ռուսաստանյան դեբիտորների գործարքային ռիսկերը:
ՎՏԲ Խմբի փորձագետները գնահատում են Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ միջազգային արտահանման ու ներկրման ֆակտորինգի շուկան տարեկան $800 մլն:
«Մեր տեսակետից, Հայաստանի` արտահանման միտում ունեցող տնտեսության համար անհրաժեշտ է հենց միջազգային ֆակտորինգը, որպես արտահանման ռիսկերի ծածկման եւ, միեւնույն ժամանակ, առանց գրավի ֆինանսավորման մեխանիզմ: Այդ պատճառով մենք ՎՏԲ Ֆակտորինգի հետ համատեղ կարող ենք մեր հաճախորդ-արտահանողներին առաջարկել այս համալիր ծառայությունը լավագույն պայմաններով` օգտագործելով մասնագիտացված կազմակերպությունների եւ ՎՏԲ խմբի կազմում գտնվող բանկերի աճող ցանցի առավելությունները: Ապագայում մենք կընդլայնենք աշխարհագրությունը եւ կհաստատենք համագործակցություն նաեւ Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, ԵՄ երկրների, Չինաստանի եւ այլ երկրների հետ», - նշել է «ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսեւը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: