Ամերիաբանկը երկարաձգում է ՓՄՁ-ների վարկավորման արշավը

03.07.2013 | 10:39 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ամերիաբանկը երկարաձգում է մայիսին մեկնարկած փոքր եւ միջին ձեռնարկատիրության վարկավորման «Պարզ եւ արագ»  արշավը մինչեւ ս.թ. հոկտեմբերի 1-ը:

Փաթեթի շրջանակներում կարելի է ստանալ 5 մլն ՀՀ դրամից մինչեւ 50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթի չափով վարկ, որի տրամադրման նախնական հաստատման համար պահանջվում է 2 օր, ընդ որում` ներկայացվում  են նվազագույն փաստաթղթեր, հիշեցրել են բանկում:

Վարկառուներն օգտվում են նաեւ մի շարք առավելություններից`վարկի տրամադրման համար միջնորդավճար չի գանձվում, անշարժ գույքի` որպես գրավ ապահովագրությունը եւ գրավի գնահատումն իրականացվում են բանկի միջոցների հաշվին, տրամադրվում են VISA/MC Business եւ/կամ Gold տեսակի միջազգային վարկային քարտեր  առանց հավելյալ ապահովության:

Բանկում հայտնել են, որ շարունակվում է նաեւ ֆիզիկական անձանց խրախուսման «Ուղղորդիր եւ վաստակիր» ծրագիրը, ըստ որի ցանկացած անձ կարող է դիմել Ամերիաբանկ, անվճար ստանալ ուղղորդիչ կտրոններ եւ դրանցով ՓՄՁ-ներին ուղղորդել բանկ` «Պարզ եւ արագ» փաթեթից օգտվելու համար: Եթե ուղղորդիչ կտրոնով ներկայացած ՓՄՁ-ն վարկավորվի «Պարզ եւ արագ» փաթեթի միջոցով, բանկը կպարգեւատրի ուղղորդող անձին` նրա համար բացելով առարկայազուրկ ոսկով մետաղական հաշիվ, ընդ որում` 5-12 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով վարկ տրամադրվելու դեպքում պարգեւատրումը կլինի 1 գրամ առարկայազուրկ ոսկի, 12-50 մլն ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթով վարկի դեպքում` 2 գրամ առարկայազուրկ ոսկի:

Դիտում՝ 3883
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW