Գաղտնալսումները խաթարում են ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ ազատ առեւտրի պայմանագիրը

02.07.2013 | 10:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Հոլանդը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից եվրոպական դեսպանությունների եւ ԵՄ մարմինների գաղտնալսումների մասին տարածված լուրերը կարող են լրջորեն խոչընդոտել ազատ առեւտրի պայմանագիր կնքմանը կողմերի միջեւ:

Ըստ նրա, բանակցությունները չեն շարունակվի, մինչեւ ԱՄՆ-ն չերաշխավորի գաղտնալսումների անհապաղ դադարեցումը, գրում է BBC-ն:

Մինչդեռ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ասել է, որ չգիտի ճշմարտությունը իր երկրի ազգային անվտանգության մարմինների կողմից գաղտնալսումների վերաբերյալ:

Տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ գաղտնի ծառայությունները գաղտնալսում են Եվրահանձնաժողովի եւ ԵՄ այլ մարմինների հեռախոսազանգերը, տարածվել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (CIA, ԿՀՎ) նախկին վերլուծաբան Էդվարդ Սնոուդենի կողմից, որը ԱՄՆ իշխանությունների կողմից մեղադրվում է ազգային դավաճանության մեջ:

Դիտում՝ 1697

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW