Թողարկվել է «Ազգային դրամի 20 տարին» նոր արծաթե հուշադրամը

26.06.2013 | 12:55 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը թողարկել է ՀՀ ազգային դրամի 20 տարուն նվիրված հուշադրամ:

Հուշադրամի դիմերեսին ՀՀ զինանշանն է եւ դրամի 20-ամյակի տարբերանշանը:

ՀՀ զինանշանի ֆոնին ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ եւ պաշտպանական ներգիծ) նմանացնող պատկերներ են:

Հուշադրամի դարձերեսին ՀՀ կենտրոնական բանկի շենքն է եւ ՀՀ թղթադրամների պաշտպանական հատկանիշները (գիլյոշ եւ թափանցիկ պատկեր) նմանացնող պատկերներ են:
     
Հուշադրամի անվանական արժեքն է 1000 դրամ, տպաքանակը`500 հատ:
 
Էսքիզների հեղինակն է Վարդան Վարդանյանը:     

Հուշադրամը հատվել է Նիդեռլանդների արքայական դրամահատարանում:

Դիտում՝ 1555

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW